Իրանական միջուկային ծրագրով բանաձևի նախագիծը, որը ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիտարկմանը, նախատեսում է Թեհրանի հանդեպ բոլոր պատժամիջոցների չեղարկում 10 տարուց՝ պայմանով, որ երկրի իշխանությունները կյանքի կկոչեն «վեցյակի» հետ Վիեննայում ձեռք բերված համաձայնագիրը։ Այս մասին հայտնի է դառնում ապագա բանաձևի տեքստի պատճենից, որը հայտնվել է TASS գործակալության տրամադրության տակ։
Այնտեղ նկարագրված է Իրանի հանդեպ պատժամիջոցների վերսկսման մեխանիզմը գործարքի պայմանների խախտման դեպքոմ։
Հուլիսի 15-ին ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը բանաձևի նախագիծն անվանել էր ԱԽ պատմության մեջ «ամենաբարդերից, ամենատպավորիչներից ու ամենահետաքրքիրներից մեկը»։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը համաձայնեցվել է դեռևս Վիեննայում և պատրաստ է ընդունման։ Դիվանագետը վստահություն է հայտնել, որ ԱԽ-ն միաձայն կընդունի այդ բանաձևը։








































