Կուբայի խորհրդարանն ամենամյա նստաշրջանի բացման հետ միաժամանակ օգտահաշիվներ է բացել Twitter-ում և Facebook-ում, որտեղ հրապարակում է նյութեր ժողովներից։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Cubadebate պետական պորտալը հաստատել է օգտահաշիվների իսկությունը։
Նյութերը՝ ներառյալ հավելումները, հայտնվել են խորհրդարանի էջերում ժողովից հետո հաջորդ օրը։ Դրանցում մասնավորապես ասվում է ԱՄՆ-ի և Կուբայի հարաբերությունների վերականգնման մասին։
Կառավարությունում սոցցանցերի օգտագործումը բավականին անսովոր է երկրի համար, քանի որ քաղաքացիները սովոր են խորհրդարանականների ելույթներին հետևել կենտրոնական հեռուստատեսությամբ։ Բացի այդ, Կուբայի բնակիչների մեծ մասը սահմանափակ հասանելիություն ունեն համացանցին՝ ցածր արագության ու բարձր արժեքի պատճառով։










































