Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն՝ նախագահի սահմանափակ լիազորություններով

Սահմանադրության նոր նախագիծը կարծես թե պատրաստ է, և մոտավորապես հայտնի է, թե ինչ է այն իրենից ներկայացնում:
Սկսենք նրանից, որ Հայաստանում կառավարման կարգը իսկապես փոխվում է, և ըստ նոր Սահմանադրության՝ Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն: Հայաստանում այլևս չեն լինելու նախագահի ուղղակի ընտրություններ, քանի որ նախագահը ընտրվելու է ԱԺ պատգամավորների և պատգամավորների թվին հավասար ընտրիչների կողմից: Այս ընտրիչներն էլ իրենց հերթին պետք է ընտրվեն ՀՀ համայնքապետերից: Թե ինչպես պետք է տեղի ունենա ընտրիչների ընտրությունը՝ հայտնի չէ: Բայց հայտնի է, որ նախագահի լիազորությունները էականորեն կրճատվելու են: Մասնավորապես՝ նախագահը այլևս չի լինելու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Ըստ նոր Սահմանադրության նախագծի՝ «Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է»: Թե ոչ պատերազմական ժամանակ ով է ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը՝ հայտնի չէ, բայց ըստ Սահմանադրության նախագծի՝ ԶՈւ զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, ում վարչապետի առաջարկությամբ նշանակում է հանրապետության նախագահը: Ինչպես տեսնում եք, այստեղ ևս նախագահը ընդամենը նշանակողի դերում է, քանի որ թեկնածությունն առաջարկում է վարչապետը:

Ընդհանրապես նախագծից պարզ է դառնում, որ նախագահն ունենալու է զուտ արարողակարգային լիազորություններ, և ընդամենը հաստատելու է վարչապետի որոշումները: Նախագահը ինքնուրույն նշանակումներ կատարելու լիազորություն չի ունենալու, չնայած ֆորմալ առումով մնալու է պետության գլուխը: Նախագահը ընտրվելու է 7 տարի ժամկետով, և նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ, մինչդեռ վարչապետի համար նման սահմանադրական արգելք նախատեսված չէ:

Հիմա անդրադառնանք խորհրդարանին, որը շարունակելու է լինել իշխանության բարձրագույն մարմինը: Սահմանադրության նախագծով սահմանվում է, որ այն ընտրվելու է համամասնական ընտրակարգով և կազմված է լինելու «առնվազն 101 պատգամավորից»: Առնվազն բառը նշանակում է, որ խորհրդարանի կազմը չի կարող պակաս լինել 101 հոգուց, բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ներկա 131-հոգանոց խորհրդարանի փոխարեն կունենանք 101-հոգանոց խորհրդարան՝ ևս հայտնի չէ: Հայտնի չէ, որովհետև «առնվազն» բառը շատ բազմանշանակ է, և Սահմանադրությունը նման տարակարծությունների տեղիք չպետք է թողներ:

Ըստ նոր նախագծի՝ պատգամավորները պետք է ընտրվեն համասնական ընտրակարգով, բայց թե ինչպիսին կարող է լինել այդ նոր համամասնական ընտրակարգը ոչինչ չի ասվում: Բայց ասվում է, որ ԱԺ կանոնակարգը պետք երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորում: Մասնավորապես՝ նույն Սահմանադրության նախագծով սահմանվում է, որ կարող է լինել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, եթե առաջին փուլում ի հայտ չի եկել խորհրդարանական մեծամասնություն, այսինքն՝ հաղթող ուժ, ապա առաջին և երկրորդ տեղ գրաված ուժերի մասնակցությամբ պետք է տեղի ունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ: Սա ուղղակի անհեթեթության գագաթնակետն է, որովհետև այդ երկրորդ փուլը նշանակում է ավելի քիչ ձայներ ստացած, բայց խորհրդարան անցած կուսակցությունների իրավունքների տոտալ ոտնահարում: Սա նշանակում է, որ միայն մեկ կուսակցություն հնարավորություն կունենա միանձնյա ձևավորել կառավարություն, իսկ մյուսները զրկված են լինելու նման իրավունքից:

Մի պահ պատկերացնենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջին տեղը գրաված կուսակցությունը ստացել է 35, իսկ երկրորդ տեղը գրաված կուսակցությունը 30 տոկոս: Փոխանակ հնարավորություն տրվի, որ մեծամասնություն ստացած ուժը կառավարող կոալիցիա ձևավորի, նախագծի հեղինակներն ասում են՝ ոչ, պետք է լինի երկրորդ փուլ այդ երկու ուժերի մասնակցությամբ: Սա անհեթեթության գագաթնակետն է, որովհետև ընտրողն իր ընտրությունը կատարել է, և քվեարկությամբ իր ձայնը տվել է իր նախընտրած կուսակցությանը: Նման երկընտրանքը բռնություն է ընտրողի ընտրական իրավունքի նկատմամբ. կա՛մ պետք է առաջին տեղը գրաված կուսակցությունը ավտոմատ կառավարություն ձևավորելու իրավունք ստանա, անկախ նրանից՝ 50 տոկոս ստացել է, թե ոչ, կա՛մ պետք է Սահմանադրությունը պարտադրի, որ առաջին տեղը գրաված կուսակցությունը ձևավորի պառլամենտական մեծամասնություն՝ դաշինքներ կազմելով այլ կուսակցությունների հետ:

Այս ամենի փոխարեն Սահմանադրության նոր նախագիծը սահմանում է, որ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ: Իսկ ինչպես որոշել, թե որ կուսակցությունից պետք է լինի ԱԺ նախագահը: Այսօրվա խորհրդարանի 6 խմբակցություններից 5-ը հայտարարել են ընդդիմադիր լինելու մասին, դե արի ու որոշի, թե այս խմբակցություններից որ մեկի ներկայացուցիչը պետք է լինի ԱԺ փոխնախագահ. նա՞, ով ավելի ընդդիմադիր է, բայց նման չափանիշ չկա, թե՞ նա, ով ավելի մոտ է իշխանությանը, ավելի պատրաստակամորեն է կատարում իշխանության հրահանգները: Բայց այս դեպքում էլ ընդդիմություն չի լինի:

Նոր նախագծով սահմանվում է, որ Ընտրական օրենսգրքին համապատասխան խորհրդարանում տեղեր կհատկացվեն ազգային փոքրամասնություններին: Սա ևս չափազանց վիճելի դրույթ է, քանի որ ինչպես պետք է Ընտրական օրենսգիրքը ստիպի, որ որևէ կուսակցություն իր ընտրական ցուցակ վերցնի ազգային փոքրամասնության որևէ ներկայացուցչի: Կամ որ ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացված լինեն խորհրդարանում: Այս հարցերը ևս պարզաբանված չեն:

Հայտնի է միայն, որ նոր նախագծով ևս Հայաստանում ընտանիք ձևավորել կարող է միայն կնոջից և տղամարդուց կազմված զույգը: «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»: Սա նշանակում է, որ Հայաստանում միասեռական ամուսնությունների սահմանադրական արգելքը պահպանվում է: Դե ինչ, բազմաթիվ անորոշությունների ու տարընթերցումների կողքին այս հարցում դրսևորված որոշակի մոտեցումը իսկապես ողջունելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում