Մարտի 10-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարների և տեղի ուժերով ավտոբուսից դուրս է բերվել մոտ 20 ուղևոր: