Նորֆոլքի 94-ամյա բնակչուհի Ջեյն Մարիոթը առաջին անգամ ղեկին է նստել 1934թ.՝ 15 տարեկանում: Երկու տարի անց նա վարորդական իրավունք է ստացել:
Ութ տասնամյակ անց էլ Ջեյնը վարում է ավտոմեքենա և չի ցանկանում իրեն զրկել այդ հաճույքից: Մարտի սկզբին Մարիոթը ձեռք է բերել նոր՝ Nissan Micra 4-րդ սերնդի ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ջեյնը հպարտանում է, որ երկար տարիների վարորդական փորձի հետ մեկտեղ ընդամենը մեկ անգամ է տուգանվել և երբևէ վթարի չի ենթարկվել: