ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի հայտարարել է, որ մոտակա ժամանակներում Իրանի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկար չի տեսնում, հայտնում է ria.ru-ն:
«Ես չեմ ենթադրում, որ նորմալ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն մոտակա ժամանակներում»,- ասել է նա Սպիտակ տանը տեղի ունեցած մամլո ասուլիսում:
Օբաման նաև նշել է, որ չի ենթադրում «Իրանի հետ համաձայնությունների պաշտոնական փաթեթ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցում»:








































