Նոր օրենքը կասեցնում է դատավորների՝ նախկինում ունեցած իրավունքը՝ թույլ տալ ամուսնությունը 14 տարեկաններին:
1975-ից ի վեր Իսպանիայում 28 685 մարդ ամուսնացել է 15 և ավելի ցածր տարիքում: Այս սանդղակը տարեցտարի նվազել է և մեր օրերում թիվը գրեթե հասել է 0-ի, հայտնում է Rambler Novostin:
Վիճակագրության ինստիտուտի տվյալների համաձայն, եթե 70-ականներին գրանցվում էր այդպիսի
ամուսնությունների տարեկան մոտ 2 հազար դեպք, ապա 2000-ից ի վեր գրանցվել է միայն 360 դեպք:
Հիմա դատավորները իրավունք չունեն 14-ամյա դեռահասներին ամուսնությանն ունակ հայտարարելու: Իսկ 16 տարեկանում ամուսնանալ կարելի է միայն ծնողների կամ դատարանի թույլտվությամբ:




































