Ուելսի արքայազն Չարլզը BBC-ի հետ հարցազրույցում Միացյալ թագավորության բնակիչներին կոչ է արել պահպանել բնությունը սերունդների համար և ապրել բնության հետ ներդաշնակությամբ:
«Բնությունն ավելի հզոր է, քան մենք (մարդկությունը)»,- հայտարարել է Չարլզը:
Նա նաև նշել է, որ անհամբերությամբ է սպասում թոռան լույս աշխարհ գալուն, որը հավանաբար կլինի հուլիսին:
Արքայազնը հատկապես ջերմ է արտահայտվել գյուղական կյանքի մասին՝ նկարագրելով Գլոսթերշիրում գտնվող իր ֆերման:
Ավելի վաղ բրիտանացի պատմաբան Աննա Ուայթլոքը Չարլզին նկարագրել էր որպես «ծաղրի առարկա»՝ այլընտրանքային բժշկությամբ իր տարվածության և շրջակա միջավայրի նկատմամբ ուշադրության պատճառով: