Բրիտանական The Daily Telegraph թերթի տեղեկացմամբ ավելի քան 60 բրիտանացի զոհվել է Սիրիայի և Իրաքի տարածքում՝ կռվելով ԴԱԻՇ-ի շարքերում:
Զոհվածների թիվը 2 անգամ գերազանցում է անցյալ տարվա տվյալները:
Մասնագետների խոսքով՝ ներկա իրավիճակը ցույց է տալիս, որ ԴԱԻՇ-ի շարքերն անցած ամեն 10-րդ բրիտանացին զոհվում է:
Թերթի տվյալներով՝ ԴԱԻՇ-ի շարքերը համալրած կանանց և աղջիկների դեպքեր են գրանցվել: Նրանցից 43-ը Սիրիա են մեկնել միայն անցած տարվա ընթացքում:










































