Իրաքյան Քրդստանը սկսել է նավթի արտահանումը՝ անկախ Իրաքի կառավարությունից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Քրդերն օրական մոտ 600 հազար բարել նավթ են ուղարկում իրենց հանքերից, հունիսից նավթ չեն վաճառում Վաճառքի ազգային գործակալության միջոցով՝ ասել է Քրդական ինքնավար շրջանի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Սաֆին Դիզային։
«Հուլիսի 1»-ից մեր արտահանումը դարձել է անկախ»,- ասել է նա։ «Դա չի նշանակում, որ բացառված են բանակցությունները կամ փոխըմբռնումը (իրաքյան իշխանությունների հետ)։ Ցանկացած նոր գործարք պետք է կնքվի փոխշահավետ հիմքի վրա»,- նշել է նա։
Կենտրոնական կառավարությունից ֆինանսական անկախության ձեռքբերման հաջորդ քայլ է դարձել Քրդական կառավարության կողմից պլանի հաստատումը՝ 5 մլրդ դոլարի պարտատոմսերի վաճառի մասին, որն անհրաժեշտ է ենթակառուցվածքային նախագծերի վրա ծախսերի համար։ Առաջին թողարկումը կարող է կազմել 2 մլրդ դոլար։








































