Հայտնի սկանդալային սլովենական Laibach խումբը կլինի առաջին արտասահմանյան երաժշտական խումբը, որը ելույթ կունենա Հյուսիսային Կորեայում: Այս մասին BBC-ին հայտնել է նորվեգացի ռեժիսոր Մորտեն Տրավիկը, որը կազմակերպում է խմբի շրջագայությունները Հյուսիսային Կորեա:
Ծրագրվում է, որ Laibach-ն օգոստոսին երկու համերգ կտա Փխենյանում 2000 մարդու համար նախատեսված դահլիճում:
Համերգային ծրագիրը կազմված է արդեն 35 տարեկան խմբի ամենահայտնի ստեղծագործություններից, նաև հյուսիսկորեական ազգային երգերից:
Խմբի քննադատները խոսում են խմբի իմիջում ավելորդ սադրիչ, ըստ նրանց՝ քաղաքական և ազգայնական խորհրդանիշների օգտագործման մասին: Սակայն Laibach-ի երկրպագուները վստահեցնում են, որ զինվորական համազգեստով բեմ բարձրանալով՝ երաժիշտները բողոքում են տոտալիտարիզմի գաղափարախոսության դեմ:






































