Արմատական իսլամի քարոզիչ Աբու Քադաթը, ով նաև Ուսամա բեն Լադենի մտերիմներից և հանցակիցներից մեկն է համարվում, ձերբակալվել է Լոնդոնում՝ պայմանական՝ գրավի դիմաց ազատվելու պայմանները խախտելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է The Sun թերթը: Ըստ պարբերականի տվյալների՝ Քադաթին ձերբակալել են նախօրեին:
Նրան կասկածում են պայմանական ազատության մեջ գտնվելու հատուկ հանձնաժողովի առաջադրած պայմանները խախտելու մեջ: Ըստ ՆԳՆ ներկայացուցչի՝ Քադաթի գործն առաջիկայում կփոխանցվի հանձնաժողովի քննարկմանը: