Իրանի և «վեցյակի» միջև համապարփակ համաձայնագիրը թույլ կտա բանակցորդներին հաջորդ տարի հավակնել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ կարծում է Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի Զինաթափման և զենքի չտարածման ծրագրի տնօրեն Թարիք Ռաուֆը։ Այս մասին փոխացնում է RIA Novosti-ն։
«Իրանի և համաշխարհային տերությունների «վեցյակի» միջև համապարփակ համաձայնագիրը վերջին 2 տասնամյակում ամենանշանակալի բազմակողմ միջուկային համաձայնագիրն է, անցյալում նման փաստաթուղթ է եղել 1996 թվականի պայմանագիրը միջուկային փորձարկումների արգելքի մասին»,-ասվում է Ռաուֆի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ միջուկային գործարքը Խաղաղության Նոբելյան մրցանակ կամրագրի ԱՄՆ պետքարտողար Ջոն Քերիին և Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆին։




































