Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Պարզվել է Երևանում մարդատար վերելակի վթարի պատճառները. տնօրենին և էլեկտրամեխանիկին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի վերելակի խափանման պատճառները, որի հետևանքով մահացել էր բնակչուհի, 1978թ. Հ.Շահբազյանը։ Բազմակողմանի քննության արդյունքներով՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

2015թ. մարտի 21-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի վերելակը խափանվել էր, և խցիկը 11-րդ հարկից ընկել հորանը, ինչն անզգուշությամբ առաջացրել էր վերելակում գտնվող, 1978թ. ծնված Հ.Շահբազյանի մահը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ)։

Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված շենքի վերելակի արագության սահմանափակչի զսպանակը եղել է ապակարգավորված, ինչի հետևանքով չեն գործել վերելակի արագության սահմանափակչից գործարկվող որսիչները, գործելու դեպքում խցիկի ընթացքը կարգելակվեր և այն կպահվեր ուղղորդների վրա: Արդյունքում՝ 2015 թվականի մարտի 21-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, շահագործման ընթացքում վերելակը խափանվել է և 11-րդ հարկից ընկել է հորանը՝ դառնալով Երևան քաղաքի բնակչուհի Հ.Շահբազյանի մահվան պատճառ:

Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ վերելակների անվտանգ տեխսպասարկման և շահագործման վերահսկման կազմակերպման համար պատասխանատուն «Աջափնյակ վերելակ» ՓԲԸ տնօրենն է, ով պատասխանատու եղել Երևան քաղաքի Բաշինջաղյան 2-րդ նրբանցք 1-ին շենքի մարդատար վերելակի տեխնիկական վիճակի զննման և անվտանգ շահագործման համար։

Նախնական քննության արդյունքներով՝ տնօրենը, խախտելով Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները, չի նախաձեռնել կատարելու վերելակի՝ 2014 թվականի ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննությունը, ինչպես նաև չի վերահսկել վերելակի պարբերական տեխնիկական զննումը, որը էլեկտրամեխանիկի կողմից իրականացվել է ոչ պատշաճ` ի խախտումն ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 692-Ն որոշմամբ սահմանված պահանջների։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Աջափնյակ վերելակ» ՓԲԸ տնօրենին և էլեկտրամեխանիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում