Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան անելու է իրենից կախված ամեն բան, որպեսզի Վիեննայում Իրանի ու «վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվեն ամբողջովին:
«Աշխարհը թեթևացած շունչ կքաշի։ Ռուսաստանն անելու է իրենից կախված ամեն բան, որպեսզի Վիեննայի պայմանավորվածությունները գործեն ամբողջովին՝ նպաստելով միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը, միջուկային չտարածման գլոբալ ռեժիմի ամրապնդմանը, Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքից (ԶՈԶ) ու դրա փոխադրման միջոցներից զերծ գոտու ստեղծմանը, տարածաշրջանում լայն կոալիցիայի մոբիլիզացմանը՝ ահաբեկչական սպառնալիքին հակազդելու համար։
Հուսով ենք, որ շահագրգիռ բոլոր կողմերը և առաջին հերթին «վեցյակը» ամբողջովին կկատարեն ընդունված որոշումները։ Վստահ ենք, որ աշխարհն այսօր թեթևացած շունչ քաշեց»,- ասել է նա։










































