Ռուսական RIA Novosti լրատվական գործակալությունը շարունակում է նոր մանրամասներ ներկայացնել Վիեննայում «վեցյակի» և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագրից։ Համաձայնագրի նախագիծը նախատեսում է Իրանից գազ և նավթ ներկրելու ԵՄ սահմանափակումների վերացում։ Բացի այդ, կվերացվեն Իրանին էներգակիրներ արդյունահանելու համար նախատեսված սարքավորման արտահանման նկատմամբ դրված սահմանափակումները։
Համաձայնագիրը չի բացառում, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող են վերականգնվել, եթե Իրանը չկատարի «վեցյակի» հետ համաձայնագրի դրույթները։ Համաձայնագրով նախատեսվում է, որ Իրանը 15 տարվա ընթացքում չի կառուցելու ծանր ջրով գործող ռեակտորներ, ավելորդ ծավալի ծանր ջուրը հնարավոր կլինի վաճառքի հանել։








































