Զարգացման Հայկական Բանկը բոլոր այն անձանց, ովքեր խուսափում են վարկի տրամադրման բարդացված գործընթացներից և ցանկանում են առավել արագ ստանալ անհրաժեշտ գումարը, առաջարկում է նոր «Պարզեցված» չվերականգնվող քարտային վարկային գիծ: Վարկի տրամադրումը հիմնված է հաճախորդի վարկունակության պարզեցված ընթացակարգով գնահատման վրա և այն հաճախորդների համար է, ովքեր ունեն կայուն եկամուտ և դրական վարկային պատմություն:
Բանկը «Պարզեցված» չվերականգնվող քարտային վարկային գիծը տրամադրում է մինչև 7 մլն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով, մինչև 7 տարի մարման ժամկետով, անշարժ գույքի գրավադրմամբ:
«Վարկը ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռում տրամադրման արագության և պահանջվող թղթաբանության սակավության շնորհիվ հաշված օրերի ընթացքում ստանալ վարկը՝ իրենց կենցաղային խնդիրները լուծելու համար: Ընդ որում, վարկի համար սահմանված տոկոսադրույքները և վարկի տրամադրման հետ կապված այլ ծախսերը բանկը հնարավորինս նվազեցրել է, այդ թվում՝ անշարժ գույքի գնահատման և ապահովագրման ծախսեր, ինչպես նաև վարկային հայտի ուսումնասիրման վճարներ չեն պահանջվում: Շատերի համար էական կարող է լինել այն, որ վարկը տրամադրվում է երկարաժամկետ, ինչը զգալիորեն թեթևացնում է մարումների բեռը:»,- նշում է Զարգացման Բանկի Վարկավորման և ներդրումների վարչության ղեկավար Սարգիս Խաչատրյանը:
Նոր վարկային գծի վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք՝ այցելելով Զարգացման Բանկի ինտերնետային կայք www.armdb.com :











































