ԵՄ-ն Իրանի դեմ սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները կվերացնի Թեհրանի կողմից անհրաժեշտ բոլոր քայլերի կատարման դեպքում՝ հայտնում է RIA Novosti-ն։
ԵՄ-ն տվյալ քայլին կգնա ԱԷՄԳ-ի համապատասխան ստուգումներից հետո՝ պարզելու համար, թե արդյոք Իրանը կատարո՞ւմ է համաձայնեցված բոլոր քայլերը։
Իրանը պարտավորվել է Ֆորդոուի գործարանը վերափոխել տեխնոլոգիական կենտրոնի, իսկ այնտեղ գտնվող ցենտրիֆուգները օգտագործել իզոտոպների արտադրության համար։ ԱԷՄԳ-ը համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ՝ կապված Իրանի միջուկային գործունեության ռազմական ոլորտներին առնչվող հարցերի կարգավորման հետ։









































