Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավելի վաղ Իրանի հանդեպ ՄԱԿ-ի սահմանած զենքի մատակարարման էմբարգոն ուժի մեջ է մնում 5 տարով՝ համաձայն «վեցյակի» ու Իրանի միջև ձեռք բերված համաձայնության։ Այս մասին գործակալությանը հայտնել է նրա աղբյուրը։
2007 թվականին ՄԱԿ ԱԽ-ի սահմանած թիվ 1747 բանաձևը սահմանել է, որ Իրանը չի կարող իր տարածքից ուղիղ կամ անուղղակի ձևով մատակարարել, վաճառել կամ վերավաճառել ցանկացած տեսակի սպառազինություն։ Միևնույն ժամանակ հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում ՄԱԿ-ի պատժամիջոցները դեռ կպահպանվեն 8 տարի։ ՄԱԿ ԱԽ-ի թիվ 1929 բանաձևում նշված է, որ Իրանը չի ձեռնարկի որևէ գործունեություն՝ կապված բալիստիկ հրթիռների հետ, որոնք կարող են միջուկային զենք հասցնել նշանակման վայր։









































