Kickstarter կայքում հայտնվել է սմարթֆոնների համար փոքրիկ տպիչի նախագիծ, որը կարող է տպել առանց թանաքի:
Սարքավորումը ստացել է droPrinter անվանումը: Այն կկարողանա տպել լուսանկարներ, նկարներ, կտրոններ, OR գաղտնագրեր և այլն: Սակայն դրա համար փոքրիկ տպիչը կիրառում է ոչ թե թանաք, այլ դրամարկղային սարքերում օգտագործվող ջերմատպման մեթոդը՝ գումարած հատուկ թուղթ: Այն կկարողանա աշխատել 120 ժամ սպասման ռեժիմում և 7 ժամ՝ անընդմեջ:
Տպիչը սմարթֆոնին կմիանա Bluetooth-ի միջոցով և կաշխատի iOS և Android հիմքով սմարթֆոնների հետ:







































