Շվեդիայի ափերում՝ Բալթիկ ծովում, հսկա մեդուզաներ են հայտնվել: Ինչպես տեղեկացնում է Nordine.ru պորտալը, որպես կանոն, մեդուզաները բնակվում են տաք ջրերում: Գիտնականներին զարմացրել է ոչ թե նրանց հայտնվելը հյուսիսային ջրերում, այլ նրանց քանակը:
Մարդու համար վտանգավոր այդ ծովային կենդանատեսակները հայտնվել են
Շվեդիայի արևմտյան և հարավային ափերին: Ափամերձ որոշ տարածքների բնակիչներ գրեթե հնարավորություն չունեն լողալու սիրված վայրերում:
Գետեբորգի համալսարանի ղեկավար Լենե Ֆրիիս Մոլլերի կարծիքով՝ մեդուզաների վերադարձը Սկանդինավիա էկոհամակարգի վերականգնումը փաստող լավ նշան է:
Թեպետ դրանք մարդկանց համար ցանկալի հարևաններ չեն, բայց նրանք ծովի բնակիչների սննդային շղթայի կարևոր օղակն են կազմում:










































