Իրանը սպասում է ԱՄՆ-ի կողմից զիջումների: Դա բանակցությունների ձգձգման պատճառներից մեկն է, հայտնել է իրանյան դիվանագիտական աղբյուրը Interfax-ին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկուշաբթի համաձայնության կհասնեն, գործակալությունից աղբյուրը հայտնել է. «Մենք պետք է սպասենք»: Իսկ այն հարցին, թե ինչի են սպասում և արդյոք խոսք կա ինչ-որ զիջումների մասին, նա պատասխանել է. «Այո՛, ԱՄՆ-ի կողմից զիջումների»:
«Քիչ հավանական է, որ գործարքը կկատարվի այսօր, ավելի շուտ դա կլինի վաղը»,- ասել է նա:
Ավելի վաղ սպասվում էր, որ գործարքը կկայանա երկուշաբթի` հուլիսի 13-ին, սակայն բանակցությունները ձգձգվում են:









































