Ամռանը շոգի, փոշու և այլ գործոնների պատճառով դժվար է պահպանել գեղեցիկ տեսքը: glavpost. kom-ը առաջարկում է անտանելի շոգին նույնիսկ գեղեցիկ մնալու10 գաղտնիք:
1. Ամառային մատնահարդարում
Շոգ ամռանը մատնահարդարում անելուց առաջ 20 րոպե սառնարանում պահեք ներկը, և մատները ներկելուց հետո 2-3 րոպե պահեք դրանք սառը ջրի տակ, որպեսզի շուտ չորանան:
2. Սառցակտորներ
Ամռանը մաշկը հանգստացնելու և հարթեցնելու համար օգտագործեք հալվեի կամ վարունգի հյութից պատրաստված սառցակտորներ:
3. Երիցուկի թեյ
Ամռանը կանայք ստիպված են հաճախ սափրել ոտքերը: Դա կարող է մաշկի բորբոքման պատճառ դառնալ: Օգնության կարող են գալ երիցուկի թեյով պարկիկները: Օգտագործելուց առաջ դրանք պետք է դնել սառնախցիկում 7-10 րոպե:
4. Այլևս ոչ մի կոշտուկ
Ամռանը կանայք հաճախ են նոր ոտնամաններից կոշտուկներ ձեռք բերում: Դրանցից խուսափելու համար վտանգավոր տեղերին դեզոդորանտ փչեք:
5. Որպեսզի մազերը չայրվեն արևից
Որպեսզի մազերը արևից չայրվեն, լվանալուց հետո դրանք պարզաջրեք խնձորի քացախի և ջրի խառնուրդով՝ 1:4 հարաբերությամբ:
6. Մազերի ծայրերի խնամքը
Ջերմությունից մազերի ծայրերը չորանում են. փողոց դուրս գալուց առաջ կոկոսի յուղ քսեք մազերի ծայրերին. 2-3 կաթիլը բավական է:
7. Պաշտպանություն ավազից
Եթե դու չես ուզում ավազը կպչի մաշկիդ, լողափ գնալուց առաջ օգտագործիր մանկական փոշի:
8. Լիմոն սափրվելու դեմ
Լիմոնի, շաքարի և ջրի խառնուրդը կդանդաղեցնեն մազերի աճը:
9. Լողափնյա սանրվածք
Նկարում պատկերված է լողափի ամենահարմար սանրվածքը. լողալուց հետո արձակված մազերը կթափվեն փափուկ խոպոպիկներով:
10. Մաշկի այրվածքի դեմ միջոց
Խնձորի քացախի և կոկոսի յուղի խառնուրդը 1:4 հարաբերությամբ կմեղմացնի արևայրուքից առաջացած կարմրությունը:






































