Գիտնականները պարզել են, որ մարիխուանան կարելի է օգտագործել բժշկական նպատակներով: Նոր հետազոտությունը հրատարակված է PLOS Biology ամսագրում: Մասնավորապես բժշկության համար արժեքավոր է կանեփի տերևներում գտնվող տետրահիդրոկաննաբինոլը:
Ներկայումս բժիշկները օգտագործում են այդ նյութի արհեստական տարբերակը: Սակայն արդեն գտել են, թե ինչպես այն ստանալ բնական միջոցներից: Նշվում է, որ տետրահիդրոկաննաբինոլը կարող է օգտագործվել քաղցկեղի ժամանակ քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները վերացնելու և ՁԻԱՀ-ի ժամանակ քաշի կորստի համախտանիշի դեմ պայքարելու համար:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է օգտակար լինել գլաուկոմի, Տուրետի համախտանիշի, շիզոֆրենիայի, ֆանտոմային ցավերի, նեյրոպատիկ ցավերի և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ:





































