Կանադացի և ամերիկացի վիրաբույժների խումբն առաջին անգամ մարդու մարմնի մոդելի վրա անկշռության վիճակում վիրահատություն է արել, գրում է Gizmag պարբերականը: Փորձը գիտահետազոտական ինքնաթիռում արվել է տիեզերքում հնարավոր արտակարգ իրավիճակներին պատրաստվելու համար:
Որովայնի խոռոչի բացման և ներքին արնահոսության վիրահատությունն արվել է Dassault Falcon 20 ռեակտիվ ինքնաթիռում, որը նմանակում է ցածր գրավիտացիայի պայմանները:
Նշենք, որ զրոյական գրավիտացիայի դեպքում վիրաբուժական միջամտությունը դժվարանում է նրանով, որ հիվանդին անհրաժեշտ է կապել սեղանին, ներքին օրգանները հեշտությամբ լքում են իրենց տեղերը, իսկ արյան ընթացքը դառնում է բացարձակ անկառավարելի:










































