Հնդկաստանի քաղաքացիների թիվը գերազանցել է 1.27 մլրդ-ը, և աճի ներկայիս տեմպերի պահպանման դեպքում մինչև 2050թ. այդ երկիրը կլինի ամենաբնակեցվածը: Այս մասին հայտնում է India TV ազգային հեռուստաալիքը:
«Ներկայում Հնդկաստանում պաշտոնապես գրանցված է 1.274 մլն մարդ,- ասվում է այդ երկրի առողջապահության նախարարությանը կից բնակչության Կայունացման հիմնադրամի հայտարարության մեջ:- Դա նշանակում է, որ տարեկան 1.6% դինամիկայի պահպանման դեպքում մինչև 2050թ. մենք կլինենք աշխարհի ամենախիտ բնակեցված պետությունը»:
Վերջին տարիներին Հնդկաստանի բնակիչների թիվն աճում է ավելի արագ տեմպերով, քան Չինաստանում, որն առայժմ առաջատար է բնակչության թվով (ավելի քան 1.39 մլրդ մարդ): «Երկու երկրներում աճի ներկայիս տեմպերի դեպքում մինչև 2050թ. մեզ մոտ կապրի 1.63 մլրդ մարդ՝ 10-15 մլն-ով ավելի, քան Չինաստանում»,- նշել է Հնդկաստանի առողջապահության նախարար Ջագաթ Պրակաշ Նադան:









































