Մարտի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: