The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Էկվադորին պատկանող Գալապագոսյան արշիպելագը գլխավորել է զբոսաշրջիկների համար աշխարհի ամենահետաքրքիր ու գեղեցիկ կղզիների վարկանիշային աղյուսակը։ Այդ մասին է վկայել ճամփորդությունների մասին ամերիկյան Travel + Leisure հանդեսի ընթերցողների շրջանում անցկացված քվեարկությունը։
Հարցման արդյունքներով կազմված 10 ամենագրավիչ կղզիների ցանկն էլ գլխավորել են Գալապագոսյան կղզիները, որոնք զբոսաշրջիկներին գրավում են իրենց բացառիկ ֆլորայով ու ֆաունայով։ Լավագույն եռյակում ընդգրկվել են նաև ինդոնեզական Բալի կղզին և Մալդիվյան կղզիները։ Ապա հետևում են Տասմանիա կղզին և հունական Սանտորինի կղզին։
Վեցերորդ տեղում Մուրեան է (Ֆրանսիական Պոլինեզիա), իսկ 7-րդ և 8-րդ տեղում՝ Մաուի ու Կաուի Հավայան կղզիները։ 9-րդ տեղում Բարիերյան Մեծ խութն է (Ավստրալիա), իսկ լավագույն տասնյակը եզրափակում է Մալթա կղզին։









































