Իրաքի բանակը սկսել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից Անբար նահանգի ազատագրման լայնածավալ գործողությունը։ Այս մասին հայտնում է Իրաքի կառավարությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Իրանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ հարձակումը սկսվել է երկուշաբթի առավոտյան շիայական աշխարհազորի ստորաբաժանումների և տեղի ցեղերի զինված ջոկատների աջակցությամբ։
ԴԱԻՇ-ն ակտիվ հարձակողական գործողություններ է սկսել Իրաքի հյուսիսում 2014-ի ամռան սկզբին։
Այժմ ԴԱԻՇ-ի զինված խմբավորումները վերահսկում են իրաքյան տարածքի 1/3-ը, իսկ Անբար նահանգում՝ մոտ 80 տոկոսը։









































