Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի հոգեբանների հետազոտության համաձայն, կակաոյի, հատապտուղների, սպանախի, ընկույզի, դեղձի, կանաչեղենի օգտագործումը մարդկանց կօգնի պայքարել սթրեսի դեմ։
Միաժամանակ, հակառակ ազդեցությունն են ունենում և նյարդային վիճակը բարդացնում, ավելորդ կիլոգրամներ հավաքելուն նպաստում սուրճը, բուլկեղենը և շոկոլադը։ Դրանց մեծաքանակ կիրառմանն ավելի հաճախ դիմում են այն մարդիկ, որոնք գտնվում են սթերթի մեջ։
Սթրեսի դեմ պայքարում խորհուրդ չի տրվում կիրառել քաղցրեղեն, քանի որ դա սպառնում է տևական դեպրեսիայի զարգացմամբ։











































