Ոստիկանապետ Վովա Գասպարյանը հունիսի 25-ին արծաթյա կազմով Աստվածաշունչ է նվիրել «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանին:
Վաղինակը հաստատել է փաստը՝ նշելով, որ հունիսի 25-ը եղել է իր ծննդյան օրը, որն ինքը նշել է Բաղրամյան պողոտայում ու այդ երեկո ոստիկանապետը իրեն շնորհավորել է ու նվիրել Աստվածաշունչը: «Այո՛, այդ մարդը ինձ նվիրել է Աստվածաշունչ ծննդյանս օրվա առթիվ: Վովա Գասպարյանն ինքն իր բերանով ասաց որ այսօր քո ծննդյան օրն է ու ես սա ուզում եմ քեզ նվիրել՝ որպես ծննդյանդ օրվա նվեր: Դա Աստվածաշունչ էր, չԷի կարող չվերցնել»,- Armtimes.com-ի հետ զրույցում պատմել է Վաղինակ Շուշանյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































