«Միսս ԱՄՆ» 64-րդ ամենամյա գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Օկլահոմայի 26-ամյա բնակչուհի Օլիվիա Ջորդանը։ Երկրորդ տեղը բաժին է հասնել 22-ամյա տեխասցի Յուլիանա Գուերեին։ Մրցույթը կիրակի ավարտվել է ամերիկյան Լուիզիանա նահանգի Բատոն-Ռուժ քաղաքում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Մրցույթին մասնակցել են աղջիկներ 50 նահանգներից և մայրաքաղաքային Կոլումբիայի շրջանից։
Ջորդանը, ով նախկինում ճանաչվել է «Միսս Օկլահոմա», աշխատում է որպես ֆիթնես-հրահանգիչ և անձնական մարզիչ։ Նա ավարտել է Բոստոնի համալսարանը՝ ստանալով բժշկական գիտությունների բակալավրի աստիճան։ Նրան թագադրել է «Միսս ԱՄՆ-2014» Նիա Սանչեզը՝ Լաս Վեգասից։
Այժմ Ջորդանը կներկայացնի ԱՄՆ-ը հաջորդ տարի կայանալիք «Միսս Տիեզերք» մրցույթում։














































