Վալենսիայի գիտնականները պարզել են, թե ինչու է ցասումը օգտակար առողջությանը, հայտնում է gogetnews.info-ն:
Մասնագետները պարզել են, որ զգացմունքների արտահայտումը նվազեցնում է օրգանիզմի վրա սթրեսի բացասական հետևանքները: Ցասումը նպաստում է գլխուղեղի այն մասի արյան հոսքին, որը պատասխանում է դրական զգացմունքներին:
Գիտնականների փորձին մասնակցել է 30 մարդ, ովքեր սթրես են տարել:
Պարզվել է, որ նրանք, ովքեր արտահայտել են բուռն կատաղություն, ավելի արագ են հաղթահարել զգացմունքները, քան նրանք, ովքեր լուռ տանջվել են:
Միաժամանակ ուղեղի ձախ կիսագնդում, որը պատասխանում է դրական զգացմունքներին, արյան մատակարարումը լավացել է, հետևաբար զգացմունքների արտահայտումը օգտակար է առողջության համար:










































