Այսօր՝ հուլիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի բնակիչ 23-ամյա Անատոլի Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 ZU 588 համարանիշի ավտոմեքենայով Մելիք գյուղ-Ալագյազ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն որտեղ որոշ ժամանակ անց մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում