Paralel-media.com.ua-ի փոխանցմամբ` HTC-ն պատրաստվում է թողարկել 4K էկրանով Aero սմարթֆոն: Թեև HTC-ի առաջատար սմարթֆոնը` HTC One-ը, թողարկվել է 3 տարի առաջ և ունի միլիոնավոր ֆանատներ, ընկերությունը մտադիր է նորարարությունների շնորհիվ գերազանցել նրան:
Ընկերության նոր ֆլագմանի նախնական անվանումը HTC Aero է: Առկա տեղեկատվության համաձայն` HTC-ը պատրաստվում է Aero-ում տեղակայել անհավանական որակի (QHD) էկրան, որը ծանոթ է Samsungի ու LG-ի ֆլագմանային հեռախոսներից: Էկրանը պաշտպանված կլինի GorillaGlass 4 նոր սերնդի պաշտպանիչ ապակիով:











































