Վերջին օրերին անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Ռահիմ Ստերլինգը բաց է թողել թիմի մարզումները, ինչի պատճառով արժանացել է «Էնֆիլդ»-ի լեգենդ Սթիվեն Ջերարդի քննադատությանը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, անգլիացուն հաջողվել է հունից հանել ակումբի ղեկավարությանը: Նրանք պատրաստ են իջեցնել Ստերլինգի տրանսֆերային արժեքը 50-ից մինչև 45 միլիոն ֆունտ, միայն թե հրաժեշտ տան նրան:
Սպասվում է, որ ի տարբերություն «Մանչեսթեր Սիթի»-ի վերջին երկու առաջարկների՝ 35 և 40 միլիոն եվրո արժողությամբ, մյուս առաջարկը կընդունվի:
Պարբերականը տեղեկացնում է նաև, որ Ստերլինգն արդեն հրաժեշտ է տվել թիմակիցներին ու հարազատներին տեղեկացրել է իր տեղափոխության մասին:








































