Saturday, 13 06 2026
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի տնտեսական ցուցանիշների գաղտնիքը

Եռամսյակային միջնաժամկետ ծախսերի ծրագրով, որ նախօրեին հաստատել է կառավարությունը, 2015 թվականի համար կանխատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ:

Ըստ էության, Հայաստանի համար դա աճ կարող է համարվել միայն չափազանց մեծ վերապահումով: 1 տոկոս տնտեսական աճը համարժեք չէ ոչ միայն Հայաստանի տնտեսական և անվտանգության կարիքներին, այլև նույնիսկ արտաքին պարտքի աճին, որն այս տարի ավելացել է մի քանի հարյուր միլիոն դոլարով, իսկ ընդհանուր առմամբ արդեն հասել է մոտ 4,5 միլիարդ դոլարի: Արտաքին պարտքի այդպիսի ծավալների պարագայում 1 տոկոս տնտեսական աճը, մեղմ ասած, ձեռնտու աճ չէ: Ընդ որում, ամենայն հավանականությամբ՝ խոսքը ոչ թե իրական աճի մասին է լինելու, այլ վիճակագրական աճի:

Այսինքն՝ եթե կառավարությունը կանխատեսում է 1 տոկոս աճ, ապա դա ըստ էության ավելի շուտ նշանակում է, որ վիճակագրական ծառայությանը հանձնարարված է կատարել մեթոդաբանական նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի տարվա վերջում առնվազն ցուցադրվի այդ ցուցանիշը: Այսինքն՝ 1 տոկոսը սահմանումն է, որը պետք է ցույց տալ, նկարել: Այլ կերպ ասած՝ դա մոտավորապես «ինչքան ուզենք, այնքան կխփենք» տարբերակն է: Պարզապես այսօր վիճակը այնպիսին է, որ կառավարությունը ի զորու չէ նկարել այնքան, ինչքան ուզի, և ստիպված է գոնե 1 տոկոսի նշաձող սահմանել:

Ինչքան է Սերժ Սարգսյանի սահմանումը՝ դեռ հայտնի չէ: Մեկ տարի առաջ նա սահմանեց 7 տոկոս՝ ասելով, որ այդքան աճ ցույց չտվող կառավարությունը պետք է հրաժարական տա: Կարելի է պատկերացնել, թե մեկ տարի հետո ինչպիսի աղետալի վիճակում է լինելու Հայաստանի տնտեսությունը, որ նշաձողը 7 տոկոսից իջնում է մինչև մեկ տոկոս, և Սերժ Սարգսյանը երևի թե կառավարությանը խոստացել է, որ եթե անգամ 1 տոկոս աճ արձանագրեն, ապա կառավարության փոփոխություն չի լինի:

Այսինքն՝ մեկ տարվա համեմատ Հայաստանի վիճակն ըստ էության վատացել է առնվազն 6 անգամ, և այսօր նշաձող է դարձել 1 տոկոսը: Բացառված չէ, իհարկե, որ 1 տոկոս աճի փոխարեն՝ լինի, ենթադրենք, 3-4 տոկոս աճ: Հնարավոր են, իհարկե, նմանօրինակ խորամանկումներ, երբ սահմանվում է մի թիվ, հետո գերակատարում ցույց տալիս՝ տպավորություն ստեղծելու համար, որ ոչ թե լավ են աշխատել, այլ շատ լավ, չափից դուրս լավ: Սակայն նույնիսկ այդ դեպքում կնշանակի, որ մեկ տարի առաջվա ժամանակահատվածի համեմատ Հայաստանի վիճակը վատացել է առնվազն երկու անգամ: Սա արդեն իսկ բավական է՝ արձանագրելու համար, որ Հայաստանի կառավարությունը պարզապես տապալվել է:

Մի քանի օր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական օրակարգ անունը կրող հավաքի ընթացքում հայտարարում էր, որ չի կարելի «նվնվալ», միաժամանակ չի կարելի «արտաքին գործոնների վրա բարդել» տնտեսական վատ ցուցանիշները: Սակայն Հովիկ Աբրահամյանը չասաց, թե այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշներն այսօր գտնվում են նմանօրինակ տխուր վիճակում: Այն, որ նվնվալ չի կարելի և չի կարելի անվերջ պատճառաբանություն բերել արտաքին գործոնները՝ միանշանակ ճիշտ է: Սակայն այդ դեպքում ինչ է ստացվում՝ ո՞վ է պատասխանատու առկա վիճակի համար, երբ նոր կառավարության կազմավորումից ավելի քան մեկուկես տարի անց Հայաստանը ընդամենը 1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում:

Նման դեպքում, եթե պատասխանատվության ու բարոյականության աստիճանը առնվազն 1 տոկոսի է հասնում, անմիջապես սեղանի վրա է հայտնվում կառավարության հրաժարականի հարցը: Սակայն այստեղ է ահա, որ գտնվում է Հայաստանի տնտեսության վիճակի գլխավոր պատճառը՝ Հայաստանում տնտեսությունը չի աճում, որովհետև չի աճում իշխանության պատասխանատվությունն ու բարոյականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում