Միջազգային Fitch գործակալությունն այսօր Իտալիայի վարկային ցուցանիշը A- -ից նվազեցրել է միչև BBB+: կազմակերպության տարածած մամլո հաղորդագրության մեջ կանխատեսումները բացասական են բնութագրվում:
Որպես իրենց որոշման հիմնական պատճառ՝ գործակալության փորձագետներն առանձնացնում են «փետրվարի 24-25-ի ընտրությունների անորոշ արդյունքները»: «Այս արդյունքները անհավանական են դարձնում այն, որ նոր, կայուն կառավարություն կձևավորվի մոտակա մի քանի շաբաթում: Քաղաքական անորոշության մեծացումը խոչընդոտում է հետագա կառուցողական բարեփոխումները և անբարենպաստ գործոն է համարվում տնտեսության սեկտորում»: