Վերջին օրերին հույները սկսել են ակտիվորեն խանութներից գնել iPhone-ներ, iPad-ներ, Mac համակարգիչներ և ընդհանրապես ցանկացած թանկարժեք տեխնիկա. նրանք զգուշանում են եվրոգոտուց դուրս գալու դեպքում իրենց ավանդների արժեզրկումից: Այդ մասին տեղեկացնում է «Պրոտո տեմա» թերթը՝ հղում անելով ամերիկյան սոցցանցերում վաճառքի մասին հայտնված տեղեկություններին:
Թեպետ հունական էլեկտրոնային ապրանքների վաճառքի խոշոր ցանցերը խուսափում են պաշտոնական տեղեկատվություն տալ այդ թեմայով, սակայն վերջին շաբաթներին, որոշ գնահատականներով, կտրուկ աճել է թանկարժեք էլեկտրոնային ապրանքների վաճառքը, որովհետև շատ սպառողներ փորձում են վարկային քարտերի միջոցով գումարը ձեռք բերել՝ այն վերածելով թանկարժեք ապրանքի:
ՏԱՍՍ-ի թղթակիցը ուսումնասիրություններ է կատարել մի շարք վաճառակետերում: Խանութներից մեկի վաճառողի խոսքով՝ եթե յուրաքանչյուր մարդ օրական կարող է բանկոմատից միայն 60 եվրո հանել, ապա վարկային քարտի միջոցով նա կարող է գնումներ անել իր քարտի գումարիամբողջ չափով:











































