ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է հուլիսի 12-ին Իրանի միջուկային ծրագրի հարցով գործարքը կնքելու հնարավորության մասին: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Ես կարծում եմ՝ մենք մոտենում ենք իրական որոշումների: Հաշվի առնելով, որ դեռևս մնում են մի քանի հարցեր, ես նախկինի պես հույս ունեմ: Հուսով եմ»,- հայտարարել է Քերին Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեռ չի լուծվել զենքի էմբարգոյի հարցը։




































