Հռոմի նոր պապի ընտրությունը կսկսվի մարտի 12-ին: Համապատասխան որոշումն այսօր ընդունել է կարդինալների գլխավոր միաբանությունը, հայտնում է ITAR-TASS-ը:
Կանկլավը ենթադրում է Սիքստինյան կապելլայի պատերի ներսում կարդինալների գաղտնի քվեարկությունը: Դրան կմասնակցի 80 տարին չբոլորած 115 պրելատ: Նրանցից յուրաքանչյուրը կարող է պոտենցիալ պապը լինել:
Հավաքն անցկացվել է Կարդինալների սուրբ կոլեգիայի դեկան Անջելո Սոդանոյի նախագահությամբ, իսկ կոնկլավի աշխատանքը կղեկավարի Վատիկանի պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեն:
Բենեդիկտոս ХVI-ը Վատիկանը լքել է փետրվարի 28-ին: