Համացանցում հայտնված iPhone-ի հաջորդ սերնդի նախագիծը ցուցադրում է հիմնական տարրերի տեղաբաշխումը սմարթֆոնի կորպուսի վրա, ինչպես նաև կորպուսի հաստության ավելացումը: Այժմ այն կլինի 7.1 մմ, ինչը 0.2 մմ-ով հաստ է iPhone 6-ից, հաղորդում է iphones.ru-ն:
Չափերի մեջ այդպիսի աննշան փոփոխություններն անուղղակիորեն հաստատում են Apple-ի՝ Force Touch տեխնոլոգիա իրականացնելու մտադրության մասին: Դրա համար անհրաժեշտ բաղադրիչները պարզապես չեն տեղավորվում ներկայիս բարակ կորպուսի մեջ: Իսկ iPhone 6s-ի արտաքին տեսքի մնացած մասը նախորդի համեմատ չունի նշանակալի փոփոխություններ:
Force Touch տեխնոլոգիան հնարավորություն կտա որոշել սեղմման ուժը և պատասխանել օգտագործողի գործողություններին:








































