ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման ղեկավարությունն իր վրա է վերցրել Կահիրեում Իտալիայի դեսպանատան մոտ պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Ռումբը գործել է դեսպանատան մոտ կայանած ավտոմեքենայում: Վերջին տվյալներով` պայթյունի հետևանքով մեկ եգիպտացի ոստիկան է զոհվել, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ևս 9 մարդ, այդ թվում` 3 երեխա: