«Նաիրի» բժշկական կենտրոնում այսուհետ հնարավոր են դարձել նաև մանկական տարիքի երեխաների բուժումներն և վիրահատությունները՝ բուժանձնակազմի և տեխնիկական վերազինման շնորհիվ։
Այսօր կատարվելու է տոնզիլեկտամիա, այսինքն՝ քմային նշիկների հեռացում։
Քմային նշիկները երկու ձվաձև մարմին են, դրանք տեղադրված են առջևի և հետին քմային աղեղների միջև՝ ըմպանի երկու կողմերում։
Վիրահատվում է չորս ու կես տարեկան երեխա, ում մոտ ախտորոշվել է քրոնիկական դեկոմպեսացված տոնզիլիտ և ադենոիդային հյուսվածքի, այսինքն՝ քիթ-ըմպանային նշիկի գերաճ։
Հետվիրահատական շրջանում խորհուրդ է տրվում բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ընդունել բացառապես թեթև սնունդ՝ հեղուկ, կիսահեղուկ տեսքով, արգանակներ, որոնք պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։ Խստագույնս պետք է բացառել պինդ մասնիկների առկայությունը սննդի մեջ, ինչը կարող է վնասել վերքային մակերեսը։
Հետվիրահատական շրջանում հիվանդը կլինիկայում մնում է մեկ օր, իսկ երեք շաբաթ՝ ընդհանուր հսկողության տակ, մինչև վերքի ապաքինումը։
Վիրահատությունը կատարում է «Նաիրի» ԲԿ-ի Քիթ-կոկորդ ականջաբանության ծառայության ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Գնել Գեորգիի Անանյանը։









































