Չինացի և շոտլանդացի գիտնականները պարզել են պանդաների դանդաղաշարժության և ծուլության պատճառը: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:
Հետազոտողները պարզել են, որ պանդաները միջինում ավելի քիչ էներգիա են ծախսում, քան մյուս խոշոր կաթնասունները: Դրա պատճառներից մեկը քիչ շարժունությունն է: Պանդաները հազվադեպ են ակտիվ գործունեություն ծավալում և օրվա կեսից ավելին չեն շարժվում:
Կենդանիները նաև տարբերվում են մյուս արջերի համեմատ ավելի փոքր չափի ուղեղով, լյարդով, երիկամներով: Դա նշանակում է, որ օրգանիզմում նյութափոխանակությունն ավելի դանդաղ է ընթանում, ուստի էներգիայի կարիք ավելի քիչ է լինում:









































