«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր չէ նվազեցնել դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերի դիմաց պահանջվող գումարը:
Marca-ի տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ը 40 մլն եվրո են պահանջում Մադրիդի «Ռեալ»-ից և չեն պատրաստվում զիջումների գնալ: Նշվում է, որ մանչեսթերյան ակումբի նման դիրքորոշումը պայմանավորված է Սերխիո Ռամոսի տրանսֆերի շուրջ բանակցությունների ընթացքով:
Եթե «արքայական ակումբ»-ը համաձայնի հրաժարվել Ռամոսի ծառայություններից, «Յունայթեդ»-ը կնվազեցնի Դե Խեայի տրանսֆերի դիմաց պահանջվող գումարը:









































