ԱՄՆ-ում ուռուցքաբանը դատապարտվել է 45 տարվա ազատազրկման՝ հիվանդներին առողջությանը վնաս հասցրած բուժում նշանակելու համար: Այս մասին հայտնում է CNN-ը:
Նշվում է, որ ԱՄՆ Դեթրոյթ քաղաքից բժիշկ Ֆարիդ Ֆատան կեղծ ախտորոշումներ է արել: Նա առողջ հիվանդներին նշանակել է քիմիաթերապիայի բուժում, ինչը քայքայիչ ազդեցություն է ունեցել մարդկանց օրգանիզմի վրա:
«Ես խախտել եմ Հիպոկրատի երդումն ու դավաճանել հիվանդների վստահությունը: Ես չգիտեմ՝ ինչպես կարող եմ բուժել այդ վերքը: Ես չեմ կարող արտահայտել իմ ամբողջ վիշտն ու ամոթը»,- ասել է Ֆատան:
Դատախազները Ֆատային անվանել են «երկրի աղաղակող խարդախ»: Նրանից 17,6 մլն դոլար է առգրավվել, որոնք նա ապահովագրական ընկերություններից է ստացել՝ իբր քաղցկեղով հիվանդների բուժման համար:











































