One Direction բրիտանական հայտնի խումբը թողարկել է հոլովակ՝ հաջակցություն Հիլարի Քլինթոնի, ով մասնակցում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար նախընտրական արշավին: Հոլովակը տեղադրված է խմբի Twitter-ի պաշտոնական էջում:
Հոլովակում Հարի Սթայլսը, Լուի Թոմլինսոնը, Նայլ Հորանը և Լիամ Փեյնը իրենց բազմաթիվ երկրպագուներին կոչ են արել աջակցել Քլինթոնին և ուշադրություն դարձնել «աղքատության մակարդակին, անհավասարությանը և կլիմայի փոփոխություններին». սրանք Քլինթոնի նախընտրական արշավի առանցքային կետերն են:
Հիլարի Քլինթոնն էլ իր հերթին Twitter-ի իր էջում գրել է, որ «երիտասարդները ճիշտ են», և նշել է, որ յուրաքանչյուրի օգնության կարիքն ունի, որպեսզի «մոլորակը շարժվի ճիշտ ուղղությամբ»:










































