Դիետոլոգների մի մասը պնդում է, թե օգտակար է գիշերը կեֆիր խմելը, իսկ մյուսները` հակառակը:
Նշվում է, որ այն հարուստ է կալցիումով, բացի այդ այն կարող է նաև քնաբերի դեր կատարել` հանգստացնելով ու թուլացնելով:
Սակայն կեֆիրն ալկոհոլ է պարունակում: Չնայած, որ կեֆիրի մեջ սպիրտի քանակությունը շատ սահմանափակ է` այն ամեն դեպքում առկա է: Իսկ հայտնի է, որ գիշերները վտանգավոր է ցանկացած քանակությամբ ալկոհոլ օգտագործել: Բացի այդ, կեֆիրը պատրաստվում է կովի կաթից, որի մեջ շատ են սպիտակուցները: Դա էլ ավելորդ քաշի պատճառ է հանդիսանում:









































