Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 14-16-ը կայցելի Հայաստան և Վրաստան: Այս մասին RIA Novosti-ին հայտնել են նրա մամլո ծառայությունում:
Վրաստանում Եվրախորհրդի ղեկավարը կգտնվի հուլիսի 14-15-ին, Հայաստանում` հուլիսի 16-ին:
Երկու երկրներն էլ Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցներն են` ուղղված ԵՄ-ի հետ քաղաքական և տնտեսական մերձեցման, որը, սակայն դրան անդամակցություն չի ենթադրում:









































